Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 163-ով՝ հասնելով 2782-ի, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:
Աշխարհում Covid-19-ի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 3700 000ը, երեկ մահացել է 6 000 մարդ: Հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը՝ 260 000, բուժվածներինն անցել է 1 240 000-ից:
«ՖեստիվԱր» Հայկական փառատոների ասոցիացիան հիմնադրվել է Հայաստանում կազմակերպվող փառատոների կողմից 2017թ․-ին, որի նպատակն է համակարգել, խթանել և աջակցել Հայաստանում փառատոների շարունակական կայուն զարգացմանը։
Վախճանվել է ամերիկահայ հայտնի բժիշկ, բարերար, ազգային- հասարակական գործիչ, գրող-հրապարակախոս Նուբար Ջանոյանը: Այս մասին տեղեկացրել է նրա կինը՝ բանաստեղծուհի, բժիշկ-հոգեբան Սոնա Վանը։
Հայաստանում 2020-ի առաջին եռամսյակում համացանցից գրոհների ենթարկվել է օգտատերերի 28,3%-ը, և գրանցվել է դրանց հետ կապված 331 հազ. 20 միջադեպ։ 2019-ի նույն ժամանակահատվածում նման գրոհների բախվել է օգտատերերի 16,13%-ը։
Այս պահին չկա որևէ ապացույց, որ կորոնավարակի աղբյուր կարող էր լինել Ուհանի հետազոտական լաբորատորիան՝ հաղորդել են հետախուզության աղբյուրները Guardian-ին:
Մայիսի 4-ին ԵՄ-ն օնլայն կոնֆերանս անցկացրեց COVID-19-ի դեմ պատվաստանյութի մշակմանն անհրաժեշտ միջոցների հավաքման համար: ԵՄ-ն 1 միլիարդ եվրո է հատկացրել պատվաստանյութի մշակման միջազգային ջանքերի համար՝ հայտարարեց Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
Հայաստանում Իտալիայի դեսպանությունը տեղեկացնում է, որ դեսպանության YouTube-յան ալիքում տեղադրվել է 2019 թ․ սեպտեմբերին Երևանում կազմակերպված Remix Portraits նախագծի մասին տեսահոլովակը։
Հասարակական տրանսպորտը շարունակում է չգործել, որ լրջագույն պրոբլեմներ է առաջացնում այն մարդկանք համար, ովքեր պիտի գնան աշխատանքի, այդ թվում՝ մարզերից, ԱԺ-ում ասաց ԲՀ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
Երեք գերտերությունների ղեկավարների հանդիպման փաստը, որը կանխատեսելի էր տարբեր տեսակի սիստեմային նկատառումներից ելնելով, առաջ է քաշում բազմաթիվ որակապես նոր ու չլուծված հարցեր, որոնցից հիմնականը միաբևեռ ուժային աշխարհին փոխարինելու եկող ուժային բազմաբևեռության տեսակն ու բնույթն է...